Սաուդյան Արաբիայի թագավորը խոսել է «1937 թ․ սահմաններով միասնական Պաղեստինի» մասին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը խոսել է 1937 թ․ եղած սահմաններով Պաղեստինի մասին և իրարանցում առաջացրել։ Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի թագավորը խոսել է Եվրոպական Միության և Արաբական պետությունների լիգայի բարձր մակարդակի գագաթնաժողովի ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամ, երբ միապետը խոսել է Պաղեստինի հարցի վերաբերյալ  Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մասին, նա օգտագործել է «1937 թ․ սահմաններով» արտահայտությունը։ Սա, ինչպես նշում է լրատվականը, հակասում է ընդհանուր ընդունված ձևակերպումներին։

«Հաստատում ենք պաղեստինցի ժողովրդի բոլոր օրինական իրավունքները վերականգնող անփոփոխ քաղաքականությունը, որի նպատակն է ստեղծել անկախ Պաղեստինի պետություն 1937 թ․ սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», - ասել է Աբդուլազիզ ալ Սաուդը։

Նշվում է, որ միապետն այս ձևակերպումները կարդացել է թղթից։ Սաուդյան Արաբիայից դեռ որևէ մեկնաբանություն չի հնչել այս կապակցությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.