Մայք Պոմպեոն նույնպես ժամանեց Վիետնամ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ տեղի է ունենալու Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այստեղ արդեն ավարտվում են ԱՄՆ-ի և Հյուսիսայի Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիմ Չեն Ընը ժամանել է Հանոյ և հանգրվանել քաղաքի կենտրոնում գտնվող Melia Hanoi հյուրանոցի նախագահական համարում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

Ակնկալվում է, որ երկրորդ գագաթնաժողովի արդյունքում Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան կկարողանան ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Կորեական թերակղզում իրավիճակը կարգավորելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.