Тomahawk թևավոր հրթիռներով հագեցած ամերիկյան ռազմանավը մտել է Բալթիկ ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Gravely (DDG-107) հրթիռային հածանավը մտել է Բալթիկ ծով։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Zvezda թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նավն արդեն անցել է Great Belt կամուրջը և շարժվում է Գերմանիայի ուղղությամբ։

USS Gravely-ն ՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի նավերից է։ Այն կարող է կրել մինչև 56 միավոր Тomahawk տեսակի թևավոր հրթիռ։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ամերիկյան USS Donald Cook հրթիռակիր նավը մտել էր Օդեսայի ծովային առևտրի նավահանգիստ։

Հատկանշական է, որ ամերիկյան ռազմանավն այնտեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական ռազմածովային ուժերի TCG Faith հածանավի հետ։

Սա ընթացիկ տարվա ընթացքում ամերիկյան ռազմանավի արդեն երկրորդ մուտքն էր Սև ծով։ Հունվարի վերջին Donald Cook-ը հինգ օրով հանգրվանել էր Բաթումի նավահանգստում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.