Հայտնի են դարձել ՌԴ-ում աշխատանքի տեղավորվելու համար ամենամեծ հնարավորություններն ունեցող շրջանները

ՌԴ Կրասնոյարսկի, Լիպեցկի, Սևաստոպոլի, Տյումենի և Սախալինի շրջանները ճանաչվել են Ռուսաստանի՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորվելու համար ամենամեծ հնարավորություններ ընձեռող շրջաններ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ աշխատանքի նախարարությանը։

Գերատեսչությունը տարեկան երկու անգամ գնահատում է պետական ծառայությունների որակը և հասանելիությունը, որը տրամադրում է զբաղվածության ծառայության գործակալությունը։

2018 թ․ աշխատանքի տեղավորվելու համար ամենամեծ հնարավորություններ ունեցող շրջանների տասնյակում են հայտնվել նաև Խանտի Մանսիյսկի շրջանը, Յամալո-Նենեցական իքննավար մարզը, Չուվաշիան, Թաթարստանը և Բելգորոդսկի շրջանը։

Նշվում է, որ 2017 թ․ համեմատ ավելի շատ մարդիկ են սկսել դիմել աշխատանքի տեղավորման կենտրոններ խորհրդատվական, պրոֆեսիոնալ կրթության, հոգեբանական աջակցության և այլ ոլորտներում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.