Թրամփը և Կիմ Չեն Ընն ավարտել են հանդիպումը և գնացել են համատեղ ընթրիքի

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել եմ դեմ առ դեմ հանդիպումը, որը տևել է մոտ տասը րոպե, և գնացել են համատեղ ճաշի, որին մասնակցելու են նաև երկու կողմերի նեղ կազմով պատվիրակությունները։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, որը հենց Վիետնամից հետևում է իրադարձությունների զրագացմանը։

Նշվում է, որ ճաշին ամերիկյան կողմից մասնակցում են պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միք Մալվենին։ Կորեական կողմից ներկա են Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յոն Չհոլը և արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն։

Հատկանշական է, որ ճաշին ներկա չէ Կիմ Չեն Ընի քույրը, որը հայտնի է որպես Հյուսիսային Կորեայի առաջնորդի գլխավոր խորհրդական։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.