Լեհաստանը պատրաստվում է 50 միլիարդ դոլար տրամադրել զինված ուժերի արդիականացմանը

Լեհաստանը պատրաստվում է առաջիկա մի քանի տարվա ընթացքում մոտ 50 միլիարդ դոլար ծախսել իր զինված ուժերի արդիականացման վրա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը։

«Ես ստորագրել եմ կարևոր փաստաթղթերից մեկը՝ մինչև 2026 թ․ տեխնիկանական արդիականացման ծրագիրը», - ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ ամբողջ ծրագիրը կարժենա 49 միլիարդ դոլար։

Լեհաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ այս ծրագիրը զինված ուժերի ռազմավարության ամենակարևոր փաստաթղթերից մեկն է։ Այն իր մեջ ներառում է բանակի արդիականացման մի քանի ծրագիր։ Մասնավորապես՝ այն նախատեսում է զարգացնել օպերատիվ հնարավորությունները և ժամանակակից զինատեսակների ստեղծումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Լեհաստանը Միացյալ Նահանգների հետ կնքել էր ամերիկյան HIMARS (High Mobility Artillery Rocket System) հրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագիր։ Բլաշակի խոսքով՝ նոր զինատեսակները կօգնեն ապահովել Լեհաստանի անվտանգությունը և կմեծացնեն ռազմական հնարավորությունները։

Կնքված պայմանագրի համաձայն՝ Վարշավան կստանա 20 գործարկման կայան, ռազմամթերք, ինչպես նաև ուսումնական և կազմակերպչական փաթեթներ։ Այս ամենի արժեք կկազմի 414 միլիոն դոլար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.