Հիլարի Քլինթոնը հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններին։ Այս մասին Քլինթոնը խոսել է News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Քլինթոնի խոսքով՝ չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելուն հրաժարվելուց, ինքը կշարունակի աշխատել, խոսել և մնալ իր համոզմունքներին։ Նա նշել է, որ ամեն դեպքում մեծապես կաջակցի ընտրություններին առաջադրվող դեմոկրատ թեկնածուին, որոնցից շատերի հետ ինքն արդեն ունեցել է մասնավոր հանդիպումներ։

Նա հավելել է նաև, որ բացի քաղաքականությունից, ապրում է «գրողի, փաստաբանի և տատիկի խաղաղ կյանքով»։

Ավելի վաղ Քլինթոնը չէր բացառել 2020 թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Նա նշել էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հայտնվի Սպիտակ տանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թ․ նոյեմբերի 3-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.