Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում կիբերանվտանգության նոր հայեցակարգ մշակելը
Մեծ Բրիտանիան պետք է մշակի նոր հայեցակարգ կիբերհարձակումները կանխելու վերաբերյալ, որոնք կազմակերպում են «թշնամաբար տրամադրված պետությունները»։
Այս մասին Գլազգոյի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժերեմի Հանթը։
«Մեզ պետք է զսպող հայեցակարգ, որպեսզի կարողանանք հակազդել թշնամաբար տրամադրված պետությունների կողմից կազմակերպվող կիբերհարձակումներին, որոնց միջոցով ձգտում են թուլացնել մեր ինստիտուտները և կենսակերպը», - իր թվիթերյան էջում գրել է նախարարը։
Հանթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է բարձրաձայնի կիբերհարձակումների մասին՝ դատական կարգով հետապնդելով դրանք և ընդհանուր առմամբ «հակազդելով թշնամաբար տրամադրված պետություններին կիբերանվտանգության ոլորտում»։