Հայտնի են դարձել աշխարհում ամենաշատ զենք արտահանող երկրները

Ստոկհոլմի՝ համաշխարհային խնդիրների հարցերով մասնագիտացած միջազգային համալսարանը (SIPRI) հրապարակել է ամենամյա զեկույց, որտեղ նշված են մոլորակի խոշորագույն զենք արտահանող երկրները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Համաձայն հրապարկված փաստաթղթի՝ աշխարհում ամենաշատը զենք արտահում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։

Նշվում է, որ այս պետություններն իրականացնում են աշխարհում զինամթերքի արտահանման 75%-ը։ Հատկաշնական է, որ առաջին երկու երկրներին բաժին է հասնում ընդհանուր արտահանման 57%-ը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանը 2014-2018 թ․թ․ ընթացքում զենք է մատակարարել 48 երկրների, հիմնականում՝ Չինաստանին, Հնդկաստանին և Ալժիրին։

Փաստաթղթում նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում զենքի արտահանման համաշխարհային ծավալներն ավելացել են 7,8%-ով։

Արտահանման աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Մերձավոր Արևելքի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Կատարը և Իրաքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.