Հրաժարական է տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Նազարբաևի հայտարարությանը։

«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ», - հայտարարել է Ղազախստանի ղեկավարը։

Նշվում է, որ մինչև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի խորհրդարանի ղեկավար Քասըմ Ժոմար Տոկաևը։

Նուրսուլթան Իբիշևիչ Նազարբաևը Ղազախստանի նախագահն էր 1990 թվականից ի վեր։ 2015 թ․ նա վերընտրվել էր 5-րդ ժամկետով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.