Ամերիկյան ռազմական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել Սիրիայում ռուսական ռազմաբազայի մոտակայքում

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուսի նավահանգստում գտնվող ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով PlaneRadar-ին։

Նշվում է, որ 168857 բորտի համարով ամերիկյան P-8A Poseidon ինքնաթիռն օդ է բարձրացել ՆԱՏՕ-ի՝ Սիցիլիայում գտնվող Սիգոնելա ավիաբազայից։ Արդեն 16։10-ի սահմաններում օդանավը նկատվել է սիրիական Լաթաքիայի և Լիբանանի ափերի մոտ։ Թռիչքը կատարվել է 6,6 կիլոմետր բարձրության վրա, իսկ օդանավի արագությունը կազմել է 732 կմ/ժ։ Ինքնաթիռը մի քանի անգամ պտտվել է տվյալ տարածքում։

Արտասահմանյան հետախուզական ինքնաթիռները վերջերս սկսել են հաճախակի նկատվել ռուսական սահմանների և արտասահմանում ռուսական ռազմական օբյեկտների մոտակայքում։ Մասնագետները, հատկապես, առանձնացնում են ամերիկյան հետախույզ-ինքնաթիռների ակտիվությունը։

Միայն ընթացիկ տարում ռուսական համապատասխան ռադիոտեխնիկական միջոցները կարողացել են ֆիքսել ավելի քան 980 հազար թռչող սարքերի և ինքնաթիռների թռիչքներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս կոչ է արել ամերիկյան կողմին զերծ մնալ նման գործողություններից։ Պենտագոնը պատասխանել է մերժումով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.