Ահաբեկիչների կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ
Հոկտեմբերի 20-ին «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակ են բացել Հալեպի Բուտան ալ-Քասր արվարձանում խաղաղ բնակիչների ուղղությամբ, երբ վերջիններս պատրաստվում էին բացված «հումանիտար միջանցքով» լքել քաղաքը: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչները ականանետներից և այլ զինատեսակներից կրակ են բացել շտապ օգնության մեքենաների և ավտոբուսների ուղությամբ՝ փորձելով թույլ չտալ խաղաղ բնակիչներից լքել քաղաքը:
Նշենք, որ նախատեսված էր հոկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 08:00-ից կազմակերպել «հումանիտար դադար», որի ժամանակ ռուս-սիրիական զորքերը հետ կքաշվեին, որպեսզի խաղաղ բնակչությանը հնարավորություն տրվեր հատուկ ստեղված երկու միջացքով լքել քաղաքը: