Թրամփը նշել է այն առաջնային խնդիրները, որոնք նա պատրաստվում է լուծել առաջին 100 օրվա ընթացքում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նշել է, թե որոնք են լինելու այն առաջնային խնդիրները, որ վերջինս պատրաստվում է լուծել նախագահ ընտրվելու առաջին 100 օրվա ընթացքում: Այս մասին Թրամփը խոսել է հոկտեմբերի 22-ին Փենսիլվենիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Թրամփը նշել է, որ առաջին հերթին պատրաստվում է ԱՄՆ քաղաքացիներին ապահովել աշխատանքով՝ ստեղծելով 25 միլիոն նոր աշխատատեղ առաջիկա 10 տարվա ընթացքում: Նա հավելել է նաև, որ կտրուկ կնվազեցնի ապօրինի ներգաղթյալների թիվը, կվերանայի ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA): «Ես քաղաքական գործիչ չեմ և երբեք էլ չեմ ցանկացել լինել, սակայն, երբ ես տեսա թե ինչպիսի վատ վիճակում է հայտնվել մեր երկիրը, հասկացա, որ պետք է գործեմ», - ասել է Թրամփը:
Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 8-ին: Ամերիկյան CNN-ի անցկացրած հարցումների համաձայն՝ Դեմակրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարկանիշն այս պահին հասել է 52%-ի, իսկ հանրապետական միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփինը՝ 39%-ի: