Բոգոտայի քաղաքապետն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը համարում է ահաբեկչական գործողություն
Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսը քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունը համարում է ահաբեկչական գործողություն։
«Ցավում եմ Andino առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար», - թվիթերյան իր էջում գրել է քաղաքապետը։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր հերթին ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և կարգադրել է ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին մանրամասն հետաքննություն անցկացնել դեպքի առիթով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ամենահայտնի առևտրի կենտրոններից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել՝ 11-ը։
Նշվում էր, որ պայթյունի պահին շենքում եղել է մոտ 500 մարդ։