ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին քննարկվելու է Վրաստանի անդամակցության հարցը․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու հուլիսին, քննարկվելու է Դաշինքին անդամագրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած արդյունքները։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Ես կարծում եմ, որ բոլոր անդամ պետություններն իրենց վճռական աջակցությունը կհայտնեն Վրաստանին Դաշինքին անդամագրվելու հարցում․ մենք կշարունակենք քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել Թբիլիսիին», - ասել է Սթոլթենբերգը՝ Դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների գագաթնաժողովին ժամանակ, որն անցկացվում է Բրյուսելում։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովին քննարկվելու է, թե Վրաստանը կոնկրետ ինչ ձևաչափով է անդամագրվելու։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.