Կրեմլում հուսով են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կմնան երկկողմ արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը
Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական դաշնակցային հարաբերությունները կմնան ինչպես Մոսկվայի, այնպես Էլ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կմնա սահմանադրական շրջանակներում։
Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք առաջվա պես հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները կմնան սահմանադրական եւ օրինական շրջանակներում: Մենք ստեղծված քաղաքական իրադրության հնարավորինս արագ կարգավորում ենք մաղթում մեր հայ բարեկամներին: Նաև հուսով ենք, որ ամեն դեպքում դաշնակցային, բարեկամական ու կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կոնստանտ կմնան ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության, այնպես Էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,- ասել Է Պեսկովը: