Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։
Այս մասին հայտնում է РОССИЯ-24 հեռուստաալիքը։
Գրեմինգերը նախ շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ապա հավաստիացրել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ցանկացած բարեփոխման, որը մտադիր է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ իրենք որոշ նկատառումներ են կատարել Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Ռուս պրակներները վարչապետի անունից հետաքրքրվել են, թե ով է մեղավոր, որ չեն կատարվում Մինսկի խմբի համաձայնությունները։ Գրեմինգերը պատասխանել է, որ պատճառը, թերևս կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:
Հիշեցնենք, որ այս նույն պրանկերներն ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և երկար զրուցել վերջինիս հետ։