Ալիևը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել վերջինիս նախագահական ընտրություննրոմ հաղթանակ տանելու կապակցությամբ։
«Ադրբեջանի Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ», - հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են բոլոր ոլորտներում միասին աշխատելու պատրաստակամությունը։ Ալիևը Էրդողանին առաջարկել է պաշտոնական այցով գալ Ադրբեջան։ Էրդողանը հրավերը չի մերժել։
Նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 95%-ի հաշվարկից հետո առաջատարն Էրդողանն է 53%-ով։ Նրա հիմնական մրցակից Մուհարրեմ Ինջեն ստացել է 31% ձայն։