ԱՄՆ-ը շարունակում է օժանդակել Սիրիայի ահաբեկիչներին․ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ
Դամասկոսը պնդում է, որ ԱՄՆ-ը Սիրիայում շարունակում է զինել և վերապատրաստել ահաբեկիչներին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին 8 տարվա ընթացքում Սիրիան ճգնաժամ է ապրում, որը կարելի է համարել վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում ամենածանրը», - ասել է Ջաաֆարին։
Նրա խոսքով՝ որոշ պետություններ միլիոնավոր դոլարներ են ծախսել Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար։
«Վաշինգտոնը մինչև հիմա շարունակում է օժանդակել Սիրիայի՝ ԱՄՆ-ի կողմից օկուպացված տարածքներում գտնվող ահաբեկիչներին։ ԱՄՆ-ը նրանց սնում է զինամթերքով, սննդամթերքով և անհրաժեշտ ամեն ինչով», - նշել է Սիրիայի ներկայացուցիչը։
Դիվանագետի հավաստմամբ՝ Միացյալ Նահանգներն օգնում է Իսլամական պետությանը, որպեսզի վերջինս «կարողանա գրոհել սիրիական բանակի դիրքերը»։