Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող ռազմական օբկեյտին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Մասյաֆ քաղաքում գտնվող ռազմական օբյեկտին։ Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին։
«Մասյաֆում գտնվող ռազմական օբյեկտը դարձել է Իսրայելի ագրեսիայի թիրախ», - գրում է գործակալությունը։
Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով հասցվել է միայն նյութական վնաս։
Իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են հասցնում հարևան պետության տարածքին։ Այսպես՝ հուլիսի 16-ին սիրիական բանակի դիրքերը ենթարկվել են հրթիռային հարձակման։ Դա տեղի է ունեցել Նայրաբ ավիաբազայի հյուսիսում։ Տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։
Ավելի վաղ՝ հուլիսի լույս 12-ի գիշերը, իսրայելական ռազմաօդային ուժերը հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական զորքերի՝ Կունեյթրա նահանգում գտնվող դիրքերը։ Սիրիական ՀՕՊ համակարգերը կարողացել էին չեզոքացնել հարձակումը։
Այս դեպքից մի քանի օր առաջ սիրիական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ իսրայելական ավիացիան գրոհել է Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազան։ Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել էր մեկնաբանել այս լուրերը։