Թաթարստանում ՌԴ հատուկ ծառայությունները վնասազերծել են ահաբեկչական գաղտնի խմբի
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Թաթարստանում հայտնաբերել է Իսլամական պետության հետ կապ ունեցող ահաբեկչական գաղտնի խմբի։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱԴԾ-ի մամուլի ծառայությանը։
«Զինամթերքի պահոցներից զենքերը հանելու պահին ձերբակալվել է խմբի անդամներից մեկը։ Բացի այդ, ձերբակալվել են խմբի 6 անդամ և 11 քաղաքացի, որոնք ընկել էին ահաբեկիչների ազդեցության տակ», - նշում են Անվտանգության դաշնային ծառայությունում։
Զննությամբ հայտնաբերվել են մի շարք հրաձգային զինատեսակներ, ծայրահեղական գրականություն և ահաբեկչական այլ ատրիբուտներ։
Նշվում է, որ ահաբեկիչները պատրաստվում էին զինված հարձակումներ իրականացնել և միանալ Սիրիայի զինյալներին։ Այս խմբի ղեկավարը Ռուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակիչ է, որն արդեն մեղադրվել է ԻՊ-ի գաղափարները տարածելու մեջ։
Ահաբեկիչների վնասազերծման գործողությանը մասնակցել են նաև Ռոսգվարդիայի և ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները։
Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա առաջին տասը ամիսների ընթացքում ՌԴ հատուկ ծառայությունները կանխել են արդեն 15 ահաբեկչություն։