Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 16-ը։
Այս մասին տեղեկացնում է Al-Arabiya թերթը՝ հղում կատարելով ուժային կառույցների աղբյուրներին։
Նշվում է, որ պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է Բաղդադի հյուսիսում գտնվող Ադեն հրապարակում։
Եվս 3 պայթյուն տեղի է ունեցել քաղաքի արևելքում։ Պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է շարժական կրպակի մոտ։
Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտ։
Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցած հարձակումների համար։