Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպական Միությունը պետք է պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Այս մասին Մակրոնը խոսել է Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։
«Երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, տեսնում եմ, որ այն դառնում է ավելի ցրված։ Նայեք աշխարհին, որտեղ մենք ապրում ենք, և կտեսնեք միապետական տերություններ, որոնք գործում են ավելի ակտիվ և վերազինվում են՝ գտնվելով Եվրոպայի հարևանությամբ։ Մեր վրա կիբերհարձակումներ են կատարում, միջամտում են մեր ժողովրդավարական կյանքին։ Մենք պետք է պաշտպանվենք Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նշել է նաև, որ Եվրոպան պետք է ստեղծի սեփական, միասնական զինված ուժեր։
«Մենք չենք կարողանա պաշտպանել եվրոպացիներին, եթե չորոշենք ստեղծել համաեվրոպական զինված ուժեր։ Սա անհրաժեշտ է հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը, որը մեզ սահմանակից է և կարող է գործել սպառնալով մեր անվտանգությանը։ Մեզ պետք է Եվրոպա, որն ունակ է պաշտպանվել ինքնուրույն, ոչ թե կախված լինի ԱՄՆ-ից», - ընդգծել է Մակրոնը։