Apple ընկերությանն արգելել են iPhone-ներ վաճառել Չինաստանում
Ամերիկյան Apple ընկերությունը, փաստացի, մնացել է առանց չինական շուկայի․ դատարանն արգելել է ընկերությանը հին մոդելի iPhone-ներ վաճառել Չինաստանի տարածքում։ Խոսքը, մասնավորապես, 6S, 6S Plus, 7, 7 Plus, 8, 8 Plus и X մոդելների մասին է, իսկ նոր մոդելին, որը Apple-ը թողարկել է այս տարվա սեպտեմբերին, այս սահմանափակումը չի վերաբերվում։
Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Financial Times թերթին։
Աղբյուրը գրում է, որ արգելքի հիմնական պատճառը ամերիկյան մեկայլ ընկերության՝ Qualcomm-ի սկսած դատական գործն է, որն զբաղվում էլեկտրոնային կրիչների արտադրությամբ։
Չինաստանի դատարանը, որը քննում էր ամերիկյան այս երկու ընկերությունների գործերը, կանգնել է Qualcomm-ի կողքին և վճռել, որ Apple-ը խախտել է կրիչներ արտադրող ընկերության երկու արտոնագրերը։
Առաջինը կապված է սմարթֆոնի՝ լուսանկարները խմբագրելու հնարավորության, իսկ երկրորդը՝ սենսորային էկրանի օգնությամբ աշխատանքների հետ։
Նոր մոդելները չեն մտնում սահմանափակումների տակ, քանի որ դատական գործն սկսելու ժամանակ դրանք պարզապես գոյություն չունեին։ Սա Qualcomm-ի միակ դատական հայցը չէ Apple-ի դեմ։
Apple ընկերությունը պնդում է, որ դատարանի սահմանափակումները վերաբերում են հին մոդելների Iphone-ներին, որոնք աշխատում են հին օպերացիոն համակարգերով։ Այսինքն, դատարանի որոշումը պետք է չեղարկվի սովորական OC թարմացումից մինչև iOS 12-ի նկատմամբ։ Ընկերությունը խոստացել է օգտագործել բոլոր օրինական միջոցները դատարանի այս որոշւմը փոխելու համար։
Apple-ը և Qualcomm-ը պարբերաբար դատի են տալիս միմյանց։ 2018 թ․ ապրիլին Apple հաղթեց եվրոպական դատարանում քննվող գործը Qualcomm-ի նկատմամբ, և Եվրահանձնաժողովը չիպեր արտադրող ընկերությանը ստիպեց 1,2 միլիարդ դոլար տուգանք վճարել շուկայում գերիշխող դիրքի և իր ծառայությունները պարտադրելու համար։