Թուրքիայում Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեղադրանքով կձերբակալվի ավելի քան 1000 մարդ
Փետրվարի 12-ին Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի 76 շրջաններում անցկացրել են հակաահաբեկչական զանգվածային գործողություններ։ Այս մասին տեղեկացնում է TGRT Haber հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի գլխավոր դատախազությունը արձակել է 1112 մարդու ձերբակալելու հրահանգ։ Այս անձինք մեղադրվում են Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Այս շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։