Պոմպեոն Հունգարիային կոչ է անում չբարեկամանալ Ռուսաստանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետական այցով ժամանել է Հունգարիա, որտեղ կտրուկ հայտարարություններով է հանդես եկել Ռուսաստանի հասցեին և կոչ է արել ամրապնդել ամերիկյան ազդեցությունը Կենտրոնական Եվրոպայում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Իր հերթին, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն Մոսկվայի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում գազի փոխադրման ոլորտում, բացատրել է արևմետաեվրոպական պետություներից հետ չմնալու ցանկությամբ, որը նա անվանել է երեսպաշտություն։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս հարցում Եվրոպայում գոյություն ունի կեղծավորություն։ Մի կողմից հնչում է շատ կոշտ քննադատություն, մյուս կողմից կնքվում են բազմամիլիոնանոց գործարքներ ռուսական և արևմտաեվրոպական ընկերությունների միջև։ Միացյալ Նահանգները կարող է Հուգարիայի վրա հույս դնել որպես ռազմական դաշնակցի», - ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը։
Ի պատասխան Ուկրաինայի Կարպատներում ապրող հունգարական փոքրամասնության մասին հարց բարձրացնելու փորձի, Պոմպեոն Հունգարիային կոչ է արել աջակցել ուկրաինական կառավարությանը։
«Ես այսօր նախարարի հետ խոսել են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ձգտող Ուկրաինայի իշխանություններին անվերապահորեն աջակցելու անհրաժեշտության մասին։ Մենք չպետք է թույլ տանք Պուտինին սեպ խրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։ Հունգարացիները լավ գիտեն պատմությունը․ Ռուսաստանը երբեք չի լինի ազատության և փոքր պետությունների ինքիշխանության կողքին», - ասել է Պոմպեոն։
Հուգարիայից հետո Պոմպեոն պատրաստվում է այցելել Սլովակիա և Լեհաստան։