ՌԴ դեսպանը հրավիրվել է Շվեդիայի ԱԳՆ
Շվեդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է թագավորության արտաքին գործերի նախարարություն՝ կապված ռուսական ՍՈւ-27 կործանիչի՝ Բալթիկ ծովի օդային տարածք մտնելու հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Երկուշաբթի՝ փետրվարի 25-ին, Շվեդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանին կանչել են թագավորության արտաքին գործերի նախարարության՝ Եվրոպայում թռիչքների անվտանգության բաժին», - հաղորդել են արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Շվեդիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դիանա Կուդհաիբի խոսքով՝ Ստոկհոլմը բավական լուրջ է վերաբերվում տեղի ունեցած միջադեպին։
«Միջադեպը տեղի է ունեցել միջազգային տարածքում։ Շվեդական ինքնաթիռն ուներ բոլոր իրավունքներն այդ շրջանում թռիչք կատարելու», - ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական օդուժի ՍՈւ-27 հերթապահ ինքնաթիռը Բալթիկ ծովի չեզոք ջրերում հսկել է շվեդական ռազմաօդային ուժերի «Գոլֆսթրիմ» հետախույզ-ինքնաթիռի թռիչքը։
Շվեդական կողմն այս միջադեպն անվանել էր «գիտակցված սադրանք» և պնդել, որ ռուսական կործանիչը շվեդական ինքնաթիռին մոտեցել է մինչև 20 մետր։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ կործանիչն օդ է բարձրացել տագնապով, քանի որ շվեդական ինքնաթիռը մոտեցել էր ռուսական սահմաններին։