ՌԴ հատուկ ծառայությունները Սամարայում ոչնչացրել են ահաբեկչություններ նախապատրաստող զինյալի
Ռուսաստանի Դաշնության Սամարայի շրջանում իրավապահները ոչնչացրել են մի զինյալի, որը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի լույս 13-ի գիշերը Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որ Եկատերինա Բեզենչուկսկոյ գյուղի տներից մեկում զինված մարդ կա։ Այստեղ ժամանակ իրավապահները զինյալին առաջարկել են հանձնվել, որին ի պատասխան հանցագործը կրակ է բացել ԱԴԾ աշխատակիցների ուղղությամբ՝ նետելով մարտական նռնակ։ Հատուկ ծառայության աշխատակիցներն անմիջապես ոչնչացրել են զինյալին։
Խուզարկությամբ տնից հայտնաբերվել են տարբեր տրամաչափի զինատեսակներ և ինքնաշեն պայթուցիկ նյութեր։
Նախնական տվյալների համաձայն՝ նա ցանկացել է ահաբեկչական գործողություն կատարել շրջանի մարդաշատ վայրերում։
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի փոխանցմամբ՝ հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը։ Նա հարում էր միջազգային ահաբեկչական խմբավորումներից մեկին և մշտական կապի մեջ էր խմբավորման ներկայացուցիչների հետ։
Իրավապահները փորձում են պարզել, թե ով է եղել նրա հնարավոր հանցակիցը Ռուսաստանում։