Լաս Վեգասի խաղատներից մեկում զբոսաշրջիկը շահել է մեկ միլիոն դոլար
Ամերիկյան հայտնի Լաս Վեգաս քաղաքի խաղատներից մեկում Հավայան կղզիներից ժամանակ զբոսաշրջիկը շահել է ջեկպոտ և դարձել մեկ միլիոն դոլարով ավելի հարուստ։
Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով KTNV-ին։
Աղբյուրը գրում է, որ հյուրը մտել է Լավ Վեգասի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի խաղատուն և, ընդամենը հինգ րոպե խաղալով սլոտ մեքենայի վրա, շահել է մեկ միլիոն դոլարի չափով ջեկպոտ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեն հաղորդվում խաղային մեքենայի և հաջողակ զբոսաշրջիկի մասին հավելյալ տեղեկություններ։