Գերմանիայի արտգործնախարարը դեմ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն

            Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերը անհրաժեշտ չի համարում Սիրիայում Մոսկվայի վարած քաղաքականության պատճառով Ռուսաստանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին։

            Աղբյուրի համաձայն՝ Շտայնմայերն այսիպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի Բունդեսթագում նախորդ շաբաթ կայացած միջազգային հարցերով խորհրդակցության ժամանակ։ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդպիսի քայլը դժվար թե ազդի Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա։

            Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Բունդեսթագի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունն արդեն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ աջակցություն այն կստանա գերմանական խորհրդարանում։  Հատկանշական է, որ ավելի վաղ նույն հարցը քննարկվել է նաև Սպիտակ տանը։

 

Photo: osce.org

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.