ՀՀ ԱԳՆ-ը հաստատում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին լուրերը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատում է, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մարտի 29-ին Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Վիեննայում տեղի կունենա հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև», - գրել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ մինչև այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին երեք անգամ՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում։