ՄԱԿ-ում կարծում են, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներից ավելի շատ տուժում է եվրոպական կողմը
Եվրոպական Միության կորուստները Ռուսաստանի մթերային սահմանափակումներից ավելի շատ է, քան Մոսկվայի կրած վնասերը ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ իրավունքի և ազատությունների միակողմանի բացասական ազդեցությունների հարցերով հատուկ բանագնաց Իդրիս Ջազաիրին։
«Եվրոպական Միության տեսանկյունից, չափազանց տարօրինակ է պատժամիջոցներ սահմանելը, որոնք ավելի մեծ վնաս են հասցնում եվրոպական ընկերություններին, քան՝ ռուսական։ Ես համոզված եմ, որ գոյություն ունեն տարակարծությունները հարթելու ավելի արդյունավետ և խելամիտ ճանապարհներ։ Դրանք բանակցություններն ու երկխոսություններն են», - ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարողացել է մեղմել պատժամիջոցների վնասը հայրենական արտադրանքի ծավալների ավելացման շնորհիվ։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվել են Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կողմ չէ և չի հանդիսանում Մինսկի համաձայնագրի սուբյեկտ։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, սակայն, բազմիցս պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ։
Վերջերս Արևմուտքից սկսել են հնչել պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Մասնավորապես՝ նման կարծիք են հայտնել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն և Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին։