Կատալոնիան պատրաստվում է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս

            Կատալոնիան պատրաստվում է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչել, եթե 2017 թվականին կայանալիք հանրաքվեում անկախություն ձեռք բերի: Այս մասին հայտնում է ռուսական izvestia.ru լրատվական կայքը՝ հղում անելով Կատալոնիայի անկախության կոալիցիայի մամուլի ծառայությանը:

            Կատալոնիայի անկախության կոալիցիայի մամլո քարտուղար Խոսե Էնրիկե Ֆոլկի խոսքով՝ անկախություն ձեռք բերելու դեպքում իրենք պատրաստվում են նաև հրաժարվել Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներից: Վերջինս, իրենց կարծիքով, ավելի շատ վնասում է հասարակությանը: «Հակասությունները պետք է լուծել միայն երկխոսության միջոցով», - ասել է նա:

            Հիշեցնենք, որ ավելի վաղ հակառուսական պատժամիջոցների վերացման մասին բանաձևերը հավանության էին արժանացրել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները, Կիպրոսի խորհրդարանը, ինչպես նաև՝ Իտաիայի Տոսկանա, Լոմբարդիա, Վենետո և Լիգուրիա մարզերի շրջանային խորհուրդները:

 

Photo: alamy.com

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.