ԱՄՆ-ի ոստիկանությունը հրապարակել է Օրլանդոյի զինված հարձակումից առաջ զինյալ մարդասպանի հետ հեռախոսազրույցի սղագրությունը

            Օմար Մաթինը, ով այս տարվա հունիսին ամերիկյան Օրլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում 49 մարդ էր սպանել, դեպքից առաջ զանգահարել է 911 և հավատարմության երդում տվել Իսլամական պետություն ահաբեչական խմբավորմանը: Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռմբակոծել Սիրիան և Իրաքը: Այս մասին հայտնում է ամերիայն CNN լրատվականը՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը:

            ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հրապարակել է մարդասպանի և ոստիկանության աշխատակցի հեռախոսազրույցի սղագրված տարբերակը, որտեղ Մաթինը ներկայացել է որպես ԻՊ-ի զինվոր: Մարդասպանի հետ բանակցող ոստիկանը խոսակցության ժամանակ փորձել է համոզել Մաթինին առճակատման չգնալ իրավապահների հետ և հանձնվել վերջիններիս: Ի պատասխան բանակցող ոստիկանի կոչին՝ մարդասպանն ասել է, որ իր արարքի շարժառիթը Սիրիայի և Իրաքի ռմբակոծությունն է ԱՄՆ-ի կողմից, ինչի արդյունքում սպանվել է իրենց առաջնորդներից Աբու Վահիբը:

            Իրավապահների տվյալներով՝ հեռախոսազրույցից մոտ մեկուկես ժամ անց ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը անցել է հարձակման: Գործողության ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զինված անձը սպանվել է:

 

Photo: Omar Mateen's MySpace account

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.