Ռուսաստանի և Սիրիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

            Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի և Սիրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վալիդ Մուալլեմը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ռուսական Ria Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի արգործնախարարության մամուլի ծառայությանը:

            Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Դամասկոսը պատրաստ է կատարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռք բերած պայմանավորվածությունները Սիրիայի հարցում:

            Հիշեցնենք, որ այդ ժամանակ Նյու Յորքում ընթանում էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Photo: arabic.cnn.com

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.