Ռուսաստանը հրապարակել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը

            Ռուսաստանի ատրգործնախարարության պաշտոնական կայքը հրապարակել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքին:

            Աղբյուրի համոզմամբ՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերված յուրաքանչյուր համաձայնություն հասանելի դարձնել հասարակության համար, մինչդեռ ամերիկյան կողմը մշտապես դեմ է եղել դրան:

            Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ամերիկյան կողմն ի վերջո կտարանջատի առողջ ընդդմադիրներին ահաբեկիչներից (Ջաբհաթ ալ Նուսրա) և վերջիններիս դեմ իրականացվող գործողությունների շրջանակում կհամագործակցի Ռուսաստանի հետ:

            Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ Սիրիայում կրակի դադարեցման մասին:

 

Photo: Sergei Ilnitsky/EPA (European Pressphoto Agency)

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.