Դմիտրի Պեսկովի հայտարարությունը ՀՀ վարչապետի նշանակման գործում ՌԴ մասնակցության մասին

            Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումը, թե Սերժ Սարգսյանը համաձայնեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

            «Դա անհեթեթություն է: Բոլորը լավ գիտեն, որ նախագահ Պուտինն իրեն թույլ չի տալիս խառնվել այլ երկրների ներքին գործերին, հաստկապես՝ Հայաստանի, քանի որ վերջինս համարվում է մեր ամենամոտ գործընկերներից մեկը», - մեջբերում է ТАСС-ը:

            Նշենք, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու հետ կապված բազմաթիվ խոսակցություններ են տարածվել, ըստ որի՝ վերջինիս՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը  Սերժ Սարգսյանը համաձայնեցրել է Ռուսաստանի նախագահի հետ: Սա հիմնավորվում է նրանով, որ Կարեն Կարապետյանի վերջին տարիների աշխատանքային գործունեությունը կապված է Ռուսաստանի հետ:

Լուսանկարը՝  azatutyun.am-ի

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.