Սկսվել է Իսլամական պետության կենտրոն համարվող Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է Իսլամական պետության զինյալներից Մոսուլի ազատագրման համար ռազմական գործողությունների մեկնարկի մասին:

Իրաքյան և քրդական զորամիավորումները Իսլամական պետության կողմից բախվել են որոշակի դիմադրության, սակայն հասել են իրենց առաջնային նպատակներին՝ հեռանկարում ունենալով Իրաքի Մոսուլ քաղաքը (երկրորդ խոշորագույն քաղաքն է Իրաքում) ահաբեկիչներից ազատագրելու մտադրություն, գրում է ամերիկյան USA Today լրատվականը: Զինյալները դեռ չեն կարողացել մտնել քաղաք, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն լուրջ դիմադրության: Պենտագոնի տվյալներով` այնտեղ կարող է լինել մի քանի հազար զինված ահաբեկիչ:

Մոսուլի ազատագրման օպերացիան ամենամեծ գործողությունն է, որ իրականացվում է Իրաքի զինված ուժերի կողմից վերջին երկու տարվա ընթացքում՝ ինչ Իսլամական պետության ահաբեկիչները գրավել են քաղաքը: Այն հղի է պոտենցիալ վտանգով: Քրդական զինված ուժերը հայտնել են, որ հենց առաջին օրն իրենք ազատագրել են ինը գյուղ և իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրբիլ և Մոսուլ քաղաքները միացնող ճանապարհը:

Պենտագոնի տվյալներով՝ Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում է իրաքյան և քրդական 12 զորախումբ (մոտ 30.000 զիվոր), որոնք վերապատրաստվել են ԱՄՆ-ում:

Մոսուլի ազատագրման գործում ամենակարևոր հանգամանքն այն է, որ քաղաքում կա մեկ միլիոնից ավել խաղաղ բնակիչ, որոնք կարող են զոհվել զինված բախումների հետևանքով, ինչպես նաև ԻՊ-ի ահաբեկիչների կողմից օգտագործվել որպես կենդանի վահան:

 

Photo: USA TODAY

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.