Ռուս-սիրիական օդուժը դադարեցրել է ավիահարվածները Հալեպի ուղղությամբ

            Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ից դադարեցվելու են ռուս-սիրիական օդուժի կողմից Հալեպի ռմբակոծումը: Այս մասին հայտնում են ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

            «Ավիահարվածների դադարեցումը անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ի «հումանիտար դադարի» կազմակերպման համար: Այն կապահովի հումանիտար միջանցքներով խաղաղ բնակչության տարհանումը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի Հալեպի արևելյան շրջաններից վիրավորներին էվակուացնելու», - ասել է Շոյգուն: Նա նաև նշել է, որ նախքան «հումանիտար դադարը», սիրիական կառավարական զորքերը հետ կքաշվեն Հալեպից, որպեսզի զինված ահաբեկիչներին քաղաքը լքելու հնարավորություն ընձեռվի՝ հատուկ վերջններիս համար նախատեսված միջանցքով:

            ՌԴ Զինված ուժերի Գլխավոր Շտաբից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին Հալեպում կկազմակերպվի «հումանիտար դադար», ինչի ընթացքում ռուսական և սիրիական ուժերը 8 ժամով (08:00-ից մինչև 16:00) կդադարեցնեն հարվածներ հասցնել Հալեպի ուղղությամբ:

           

 

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Նշենք, որ վերջին շրջանում Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է՝ ընթանում են կատաղի մարտեր: Արևմուտքը մեղադրում է Մոսկվային և Դամասկոսին, որ վերջիններիս ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում: Ռուսաստանը և Սիրիան էլ, իրենց հերթին, պնդում են, որ իրենք հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչների ուղղությամբ, և, միևնույն ժամանակ, մեղադրում են ԱՄՆ-ին՝ չափավոր ընդդիմության վրա ազդել չկարողանալու և վերջիններիս ծայրահեղականներից չտարանջատելու մեջ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.