Ահաբեկիչների կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ

Հոկտեմբերի 20-ին «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակ են բացել Հալեպի Բուտան ալ-Քասր արվարձանում խաղաղ բնակիչների ուղղությամբ, երբ վերջիններս պատրաստվում էին բացված «հումանիտար միջանցքով» լքել քաղաքը:  Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչները ականանետներից և այլ զինատեսակներից կրակ են բացել շտապ օգնության մեքենաների և ավտոբուսների ուղությամբ՝ փորձելով թույլ չտալ խաղաղ բնակիչներից լքել քաղաքը:

Նշենք, որ նախատեսված էր հոկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 08:00-ից կազմակերպել «հումանիտար դադար», որի ժամանակ ռուս-սիրիական զորքերը հետ  կքաշվեին, որպեսզի խաղաղ բնակչությանը հնարավորություն տրվեր հատուկ ստեղված երկու միջացքով լքել քաղաքը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.