ԱՄՆ նախագահի թեկնածուների օդանավերը հանդիպել են Լաս Վեգասի օդանավակայանում

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի օդանավերը հայտնվել են Լաս Վեգասի օդանավակայանի միևնույն կայանատեղիում, հայտնում է բրիտանական The Daiy Mail լրատվականը:

Սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է հատկապես այն, որ Թրամփի օդանավը չափերով գրեթե երկու անգամ մեծ է եղել Քլինթոնի օդանավից: Աղբյուրը նշում է, որ, ի տարբերություն հանրապետական թեկնածուի, որն իր սեփական օդանավն ունի 2011 թվականից,  Քլինթոնը շրջում է վարձակալած օդանավով:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան Լաս Վեգասում կկայանա նախագահի թեկնածուների երրորդ՝ եզրափակիչ դեբատը: Նախընտրական հարցումներ անցկացնող RealCrealPolitics կազմակերպության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ Քլինթոնը 7,2%-ով գերազանցում է իր հակառակորդին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.