Տեղի է ունեցել ԱՄՆ նախագի թեկնածուների եզրափակիչ հեռուստաբանավեճը

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացել է նախագահի թեկնածուներ հանրապետական Դոլանդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի երրորդ՝ եզրափակիչ հեռուստաբանավեճը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նախագահի թեկնածուները հեռուստաբանավեճի ընթացքում խոսել են ներքաղաքական և արտաքին հարցերի վերաբերյալ ամենատարբեր թեմաներից: Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նա կընդունի՞ ընտրությունների արդյունքները, հրաժարվել է կոնկրետ պատասխանել և ասել է, որ այդ մասին կխոսի երբ ժամանակը գա: Ամերիկյան ԶԼՄ-ները սա համարում են աննախադեպ երևույթ ամերիկյան ընտրարշավների պատմության մեջ:

Հեռուստաբանավեճից հետո ամերիկյան CNN-ի անցկացրած հարցումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարկանիշը հասել է 52%-ի, իսկ հանրապետական միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփինը՝ 39%-ի:

 

 

 

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 8-ին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.