Հայ ուղևորի պատճառով բելոռուսական ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել Կիևում

Բելոռուսական «Բելավիա» ընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կիևում: Այս մասին հայտնում է ռուսական Lenta.ru լրատվական կայքը:

Ավիափոխադրումներ իրականացնող բելոռուսական ընկերությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին Կիևի «Ժուլյանի» միջազգային օդանավակայանից «Բոինգ 737-800» տեսակի բելոռուսական մարդատար ինքնաթիռը թռիչք էր իրականացնում դեպի Մինսկ: Օդ բարձրանալուց մոտ 10 րոպե անց օդանավի հրամանատարը օդային երթևեկության վերահսկման կենտրոնի ուկրաինական կողմի աշխատակցի կողմից հրահանգ է ստանում անհապաղ վերադառնալ Կիևի օդանավակայան: Նշվում է նաև, որ հրամանը չկատարելու դեպքում ուկրաինացիները սպառնացել են կործանիչներ օդ բարձացնել: Օդանավը վերադարձել է Կիև, որտեղ ուկրաինացի իրավապահներն ինքնաթիռից ՀՀ մի քաղաքացու են իջեցրել: Վերալիցքավորումից հետո բելոռուսական ինքնաթիռին թույլ է տրվել իրակականցնել թռիչքը: Միջադեպի վերաբերյալ ուկրանական կողմը դեռ բացատրություն չի տվել: Ավելի ուշ ՀՀ քաղաքացին բաց է թողնվել, և նա հաջորդ թռիչքով մեկնել է Մինսկ:

Բելոռուսական ավիաընկերությունը փոխհատուցում է պահանջում ուկրաինական կողմից՝ օդանավը հետ կանչելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.