Բրիտանական ինքնաթիռները Լա Մանշի մոտակայքում մոտեցել են ռուսական նավերին. The Times

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ցածր բարձրության թռիչքներ են իրականացրել ռուսական նավատորմի նավերի վրայով, երբ վերջիններս անցնում էին Լա Մանշ նեղուցի մոտով: Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը:

            Աղբյուրը նշում է, որ «Տոռնադո» տեսակի երկու կործանիչ ուղարկվել էին ռուսական նավատորմի ուղղությամբ՝ «ցույց տալու իրենց ներկայությունը»: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ինքնաթիռները նաև նկարահանումներ են իրականացրել՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվում նավերում:

            «Ադմիրալ Կուզնեցով» հածանավի գլխավորությամբ ռուսական ավիակիր խումբը Միջերկրական ծովով և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածով արշավը սկսել է հոտեմբերի 15-ին: ՆԱՏՕ-ում նշել են, որ Ռուսաստանն իր ամբողջ «Հյուսիսային նավատորմն» ուղարկում է դեպի Սիրիա: Ռուսասկան նավերի Լա Մանշին մոտենալը իրարանցում էր առաջացրել բրիտանական ԶԼՄ-ներում, որոնք գրեթե ամեն ժամ հաղորդում էին նավատորմի մոտենալու մասին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.