Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չեն կիրառվի

            Եվրոպական միության անդամ երկրները Բյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ամփոփումից հետո որոշել են Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել՝ Սիրիայում վերջիներիս վարած քաղաքականության համար: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

            Աղբյուրը նշում է նաև, որ այս որոշումը նախնական է, և չի բացառվում, որ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում փոփոխություններ լինեն այս մասով:

            Այս կապակցությամբ մեկնաբանություն է տվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառումը հարցի լուծում չէ. այն ընդհամենը արտացոլում է Արևմուտքի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:

           

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.