Թրամփը նշել է այն առաջնային խնդիրները, որոնք նա պատրաստվում է լուծել առաջին 100 օրվա ընթացքում

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նշել է, թե որոնք են լինելու այն առաջնային խնդիրները, որ վերջինս պատրաստվում է լուծել նախագահ ընտրվելու առաջին 100 օրվա ընթացքում:  Այս մասին Թրամփը խոսել է հոկտեմբերի  22-ին Փենսիլվենիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Թրամփը նշել է, որ առաջին հերթին պատրաստվում է ԱՄՆ քաղաքացիներին ապահովել աշխատանքով՝ ստեղծելով 25 միլիոն նոր աշխատատեղ առաջիկա 10 տարվա ընթացքում: Նա հավելել է նաև, որ կտրուկ կնվազեցնի ապօրինի ներգաղթյալների թիվը, կվերանայի ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA): «Ես քաղաքական գործիչ չեմ և երբեք էլ չեմ ցանկացել լինել, սակայն, երբ ես տեսա թե ինչպիսի վատ վիճակում է հայտնվել մեր երկիրը, հասկացա, որ պետք է գործեմ», - ասել է Թրամփը:

           

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 8-ին: Ամերիկյան CNN-ի անցկացրած հարցումների համաձայն՝ Դեմակրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարկանիշն այս պահին հասել է 52%-ի, իսկ հանրապետական միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփինը՝ 39%-ի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.