Իրաքի տարածքում կոալիցիոն ուժերի ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի Դաքուք քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости  լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:       

Աղբյուրի հավաստմամբ՝ ռուս հետախույզները վերջին օրվա ընթացքում ֆիքսել են ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերին պատկանող ինքնաթիռների մոտ 22 թռիչք, որոնք Իրաքում տարբեր ուղղությունններով 19 ավիահարված են իրականացրել՝ այդ թվում Դաքուք բնակավայրի ուղղությամբ: Այստեղ ավիահարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 45-ը: Հատկանշական է, որ այս տարածքում ԻՊ զինյալներ չեն եղել: ՌԴ պաշտպանության նախարարությունն այս միջադեպը որակում է, որպես կոալիցիոն ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություն:

Կոալիցիոն ներկայացուցիչները, սակայն, կտրականապես հերքում են իրենց ուղղված մեղադրանքները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.