Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ «իրական աղետ» է համարել Մոսուլի գրավման օպերացիան: «Քվեարկեք Թրամթի օգտին և կրկին հաղթեք», - գրել է Թրամփը:

Նախագահի թեկնածուն նաև ավելացրել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարած արտաքին քաղաքականության հետևանքով այժմ Լիբիան ավերված վիճակում է, ԱՄՆ դեսպանը սպանվել է, իսկ ԻՊ-ը նոր բազաներ է ստեղծել այնտեղ: «Սիրիայում քաղաքացիական պատերազմը գրեթե կործանել է երկիրը, Իսլամական պետությունը վերահսկում է երկրի տարածքի նշանակալի հատվածը, իսկ փախստականների ճգնաժամը սպառնում է ԱՄՆ-ին և Եվրոպային», - նշել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, ինչը, ըստ նրա, հանգեցրել է տարածաշրջանում արմատական իսլամիզմի և ահաբեկչության աճին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.