Էրդողանը պատրաստվում է Սիրիայի հյուսիսն «ազատագրել» քուրդ զինյալերից

Անկարան պատրաստվում է ամենասեղմ ժամկետներում Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքն «ազատագրել» քուրդ զինյալներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

            Սիրիայի հյուսիսային մասում թուրքական զինված ուժերը մշտապես բախումներ են ունենում քուրդ զինյալների հետ՝ վերջիններիս համարելով «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մի մասը: Մինչդեռ ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին համարում է դաշնակից՝ Իսլամական պետության դեմ պայքարում: Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ քրդական զորքերը դուրս կբերի Մանբիջից:

            Էրդողանի խոսքով՝ այդպիսով իրենք նպատակ են հետապնդում Սիրիայի հյուսիսային հատվածում ահաբեկիչներից «մաքրել» մոտ 5 հազար կմ քառակուսի տարածք, որտեղ փախստականների համար կստեղծվի անվտանգ գոտի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.