Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահական ընտրություններում «Մոսկվայի նախընտրած» թեկնածուի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի պլենար նիստի ժամանակ, խոսելով Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների մասին, հերքել է այն պնդումը, թե ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համարվում է Մոսկվայի նախապատվելի թեկնածուն: Այս մասին հայտնում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալությունը:

            «ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում մեր ներգրավվածության վերաբերյալ պնդումներն անհիմն են: Հասարակության մեջ նման կարծիք են ձևավորում  այն ԶԼՄ-ները, որոնք համարվում են Թրամփի գլխավոր հակառակորդ Հիլարի Քլինթոնի համակիրները», - ասել է ՌԴ նախագահը:

            Նշենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, ասել էր, որ Մոսկվային համարում է ո՛չ ընկեր, ո՛չ էլ թշնամի: Նա նաև հույս էր հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն: Միևնույն ժամանակ, Թրամփը հակառուսական դիրքորոշման համար քննադատել էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: «Եթե նա հաղթի, ապա ինչպե՞ս է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու: Կարծում եմ՝ Պուտինը չի հարգում Քլինթոնին, հետևաբար՝  կհրաժարվի նրա հետ բանակցել», - ասել է Դոնալդ Թրամփը:

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 8-ին: Բազմաթիվ սոցհարցումների համաձայն՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգալի առավելություն ունի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.